Մարտի 16-ից Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն: Եվ ռեժիմի կանոնների խախտումների համար կան տուգանքներ եւ անձը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության
Ներկայացնում ենք ԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ ու դրանց ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. Արտակարգ դրության տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելը՝
տուգանք 50,000-70,000 ՀՀ դրամ։
2. Արտակարգ դրության ժամանակ ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակումները խախտելը` տուգանք 100,000-300,000 ՀՀ դրամ։
3. Արտակարգ դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը խախտելը`
տուգանք 100,000-300,000 ՀՀ դրամ։
4. Արտակարգ դրության ժամանակ գործադուլների և իրավաբանական անձանց գործունեությունը կասեցնող կամ դադարեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելը`
տուգանք 50,000-200,000 ՀՀ դրամ։
5. Արտակարգ դրության ժամանակ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները խախտելը,
տուգանք 50,000-100,000 ՀՀ դրամ։
6. Արտակարգ դրության ժամանակ վտանգավոր արտադրությունների, պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող կազմակերպությունների գործունեության նկատմամբ հատուկ պետական վերահսկողությանը խոչընդոտելը կամ այդ կազմակերպությունների կողմից այն գործունեությունն իրականացնելը, որը կասեցվել է`
տուգանք 100,000-300,000 ՀՀ դրամ։
7. Արտակարգ դրության ժամանակ պարետային ժամի սահմանված կարգը խախտելը`
տուգանք 20,000-50,000 ՀՀ դրամ։
8. Զանգվածային լրատվամիջոցների կողմից արտակարգ դրության ժամանակ արգելված հրապարակումների, հաղորդումների թողարկումը` տուգանք 500,000-800,000 ՀՀ դրամ։
9. Արտակարգ դրության ժամանակ զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի արգելքը, ինչպես նաև թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների և պատրաստուկների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմը խախտելը` տուգանք 500,000-1,500,000 ՀՀ դրամ։
Մանրամասները՝ տեսանյութում