ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդես է եկել հայտարարությամբ:
Նա նշել է. «Կոնորովիրուսի (COVID-19) տարածումից հետո պահպանվող իրավիճակը հանգեցրել է միջազգային սահմանների փակման ողջ տարածաշրջանում, միջազգային եւ տեղական անձնակազմերի ուղեւորությունների սահմանափակումների, ինչպես նաեւ այլ սահմանված սահմանափակումների՝ խուսափելու համար անձնական շփումներից, ինչը նվազեցնում է վարակման ռիսկը:
Հաշվի առնելով վերը նշվածը, եւ կողմերի հետ խորհրդակցելուց հետո ԵԱՀԿ մոնիտորինգները կդադարեցվեն այնքան ժամանակ, քանի դեռ գործում են այդ սահմանափակումները:
Միաժամանակ, ես շարունակում են կապ պահպանել համապատասխան զինվորական իշխանությունների հետ»: