«Ժամանակ» թերթը գրում է. «Բանկերը դադարեցրել են ոչ միայն վարկերի սպասարկումը, այլև նոր վարկերի տրամադրումը: Սա կարող է էական խնդիրներ առաջացնել գյուղատնտեսության ոլորտում, քանի որ մարտը գյուղատնտեսական աշխատանքների ամենաակտիվ շրջանն է, և եթե հիմա գյուղացիները չապահովվեն վարկային միջոցներով, հետո արդեն հնարավոր չի լինի կորցրած ժամանակը հետ բերել:
Բանկերը հրաժարվում են տրամադրել նույնիսկ պետության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: