Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձկավող Գոնսալո Իգուաինը վերադարձել է իր հայրենիք։ Goal-ը տեղեկացնում է, որ «Վարձու մարդասպանը» ուղեւորվել է Արգենտինա ՝ մոր կողքին լինելու համար, քանի որ վերջինս վատառողջ է։ Ըստ աղբյուրի՝ Իգուաինի COVID-19 կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք է ցույց տվել, ինչն էլ ստիպել է թուրինյան թիմի ղեկավարությանը հարձակվողին թույլ տալ խախտել կարանտինն ու ուղեւորվել Արգենտինա։
Հիշեցնենք, որ «Ծեր Սինյորայի» 121 ներկայացուցիչներ մեկուսացված են այն բանից հետո, երբ թիմի իտալացի պաշտպան Դանիելե Ռուգանիի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուսը։ Ավելի ուշ վարակը հաստատվել էր նաեւ թուրինյան թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Բլեյզ Մատիուիդիի մոտ։ Հավելենք, որ վերջին տվյալներով ողջ աշխարհում մեր օրերի ժանտախտով վարակվածների թիվը գերազանցում է 230,000-ը։
Էդմոն Մարտիրոսյան