ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 9 ամիս արտոնյալ ժամկետ է սահմանվել՝ մայր գումարի համար․ փոխնախարարը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին ընթանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանի և Տիգրան Գաբրիելյանի մամուլի ասուլիսը։ Ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ գյուղատնտեսությանն աջակցելու ծրագրին, որն այսօր հաստատվել էր կառավարության նիստում։

«Փորձել ենք գյուղատնտեսության ոլորտում ներառել ամբողջական համակարգը։ 9 ամիս արտոնյալ ժամկետ է սահմանվել՝ մայր գումարի համար։ Լրացուցիչ գործիքներ ենք տալիս նաեւ այգու ոռոգման եւ այլ հարցերի համար։ Եվ սա հնարավորություն կտա շատ արդյունավետ կիրառել ջրային միջոցները։ Կարկուտը կարծես թե գյուղացու համար ամենացավոտ ռիսկերից մեկն է։ Պետությունը երկու տարբերակ է առաջարկում։ Ամբողջ աշխարհն առաջարկում է հակարկտային ցանցերը եւ մենք առաջարկում ենք զրո տոկոս վարկավորում», – նշվեց ասուլիսի ժամանակ։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս