Արտակարգ իրավիճակ Էջմիածնում․ մանրամասնում է Դիանա Գասպարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։ Էջմիածնի Ղուկասյան և Կարճիկյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ գտնվող սեփական տների բնակիչներն ահազանգում են՝ արդեն մի քանի օր է, ինչ ոռոգման ջրերը լցվել են փողոցներն ու տները։

Խնդրի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ, պարզելու համար՝ ինչ միջոցներ են ձեռնարկել քաղաքացիների ահազանգի հետքերով։

«Խնդիրը քաղաքապետարանի իրավասության շրջանակում չէ, քանի որ ջրօգտագործողների կոմիտեն դա պետք է կարգավորի, մենք այս պահին համատեղ նամակ ենք պատրաստում համպատասխան նախարարություն խնդրի ուղղությամբ, որը վաղը կուղարկվի, որպեսզի հասկանանք` ինչպես կարող ենք, թեկուզ քաղաքապետարանի օգնությամբ ստեղծված իրավիճակին լուծում տալ։ Բնակիչները լավատեղյակ են, որ խնդիրը քաղաքապետարանի իրավասության տակ չէ գտնվում»,-նշեց նա։

Քաղաքապետը մեզ հետ զրույցում հավաստիացրեց՝ ամեն ինչ կանեն, որպեսզի ստեղծված իրավիճակին շուտափույթ լուծում տան։

Լիդա Եղիազարյան




Լրահոս