ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին մարտի 30-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որի պատճառով 2 հայ զինծառայող եւ մեկ հայ երեխա հրազենային վիրավորում են ստացել։ Ըստ Զասի` այդ փաստերը չեն նպաստում երկու հարեւան պետությունների սահմանի իրադրության կարգավորմանը եւ վկայում են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման մասին: «Կողմերի զսպվածությունն ու իրադրության կարգավորումը հատկապես կարեւոր են այս ժամանակաշրջանում, երբ բոլորիս համար նոր սպառնալիք է ի հայտ եկել, որը չի ճանաչում սահմաններ ու ազգություններ` կորոնավիրուսի համավարկը», – ընդգծել է Ստանիսլավ Զասը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավիճակով պայմանավորված նաեւ Պաշտպանության նախարարությունում է ներքին քննարկում եղել հակառակորդի գործողությունների մասով, եւ կարծիքներ են հնչել, որ այս իրավիճակը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ հակառակորդը մեկ ամսով հետաձգել է զորակոչը, ինչպես նաեւ Արցախում ընտրություններ են, եւ, ի վերջո, կորոնավիրուսի համավարակը, որը բոլորի մտահոգություները կենտրոնացրել է դեպի այդ ուղղությունը: Ասել է թե` թշնամին օգտվում է զգոնության հնարավոր պակասից: Սակայն ՊՆ-ում ներքին քննարկան ժամանակ հայտնել են, որ բանակում ամեն ինչ վերահսկվում է, զորքը միշտ զգոն է ու կանգուն, եւ պատասխան դեռ կլինի»:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան