ՈՒԵՖԱ-ն կարող է թույլ չտալ եվրագավաթներին մասնակցել այն ակումբներն, որոնք անավարտ կթողնեն ներքին առաջնությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՒԵՖԱ-ն բոլոր ֆեդերացիաերին տեղեկացրել է, որ թույլ չի տա եվրագավաթային հանդիպումներին մասնակցել այն ակումբներին, որոնք անավարտ կթողնեն ներքին առաջնությունները։ Այս մասին իր պաշտոնական էջի միջոցով հանրությանը տեղեկացրել է ֆուտբոլային գործակալ Մարկո Տրաբուկին։

«ՈՒԵՖԱ-ն բոլոր ֆեդերացիաներին տեղեկացրել է, որ մրցաշրջանը անպայման պետք է ավարտին հասցնել։ ՈՒԵՖԱ-ն իրեն իրավունք է վերապահում թույլ չտալ եվրագավաթներին մասնակցել այն ակումբներին, որոնք անավարտ կթողնեն ներքին առաջնությունները։ Չեֆերինի կոշտ, բայց իմաստուն առաջարկությունն ուղղված է ոչ վճռական ֆեդերացիաներին»,-գրել է Տրաբուկին։

Հիշեցնենք, որ գրեթե բոլոր ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով։ Կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում գերազանցում է 1 միլիոնը։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս