ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկերության՝ «Հայասի գրուպի» կոնյակները չեն վաճառվում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը նախորդ տարվանից չի կարողանում վաճառել ՕԵԿ-ական առաջնորդի կոնյակները։ Անգամ կոնյակների գինն է մի քանի անգամ նվազել , դա էլ չի օգնում գնորդ գտնելու հարցում։ Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աճուրդի է հանվել «Հայասի գրուպի» «Hayasy 1830 Renaissance» 20 տարեկան 0.7 լ կոնյակը։ Դրանք ունեն 40 տոկոս թնդություն, դարչնագույն՝ ոսկեգույն երանգով են։
Ի դեպ, ըստ ԴԱՀԿ-ի՝ 20-ամյա կոնյակները դրոշմավորված չեն ակցիզային դրոշմանիշերով, իսկ հետեւի պիտակի վրա գրառումները կատարված են չինարեն: ԴԱՀԿ-ն մեկնարկային գին սահմանել է 72 մլն 411 հազար դրամ, մինչդեռ նախորդ տարվա հոկտեմբերին դրանց ընդհանուր գինը կազմել է 256 մլն 387 հազար դրամ, այսինքն՝ մեկ շիշը՝ 19 հազար 874 դրամ։ Այժմ կոնյակի մեկ շիշը ԴԱՀԿ-ն առաջարկում է 5600 դրամով։ Ավելին, ԴԱՀԿ-ն զգուշացնում է՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդից գնելուց հետո կոնյակները նշված տեսքով շուկայում իրացման ենթակա չեն:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան