ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշումը շատ բարդ գործընթաց է. մինչ օրս իրականացվել է ավելի քան 4000 հետազոտություն. Արսեն Թորոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.

« Կորոնասվիրուսի, ինչպես նաև այլ վարակների ճշգրիտ ախտորոշումը շատ բարդ գործընթաց է:

Կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշումը իրականացվում է պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդի միջոցով, երբ բկանցի և/կամ քթանցքի էպիթելիալ հյուսվածքների մեջ որոշվում է վիրուսի կամ ավելի ճիշտ դրա ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) առկայությունը:

Մինչ օրս իրականացվել է ավելի քան 4000 հետազոտություն: Այսպիսի հետազոտություններ իրականացնելու համար կենսաանվտանգության չափանիշներին համապատասխանող լաբորատորիաների թիվը մեր կողմից աստիճանաբար ավելացվում է, որպեսզի կարողանանք ավելի շատ նմուշներ հետազոտել:

#ՄնաՏանը #ԿոտրիրՏեմպը #ՀարթեցրուԿորը»:

Լաբ 05.04.2020թ.

‼️ Կորոնասվիրուսի, ինչպես նաև այլ վարակների ճշգրիտ ախտորոշումը շատ բարդ գործընթաց է:✅ Կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշումը իրականացվում է պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդի միջոցով, երբ բկանցի և/կամ քթանցքի էպիթելիալ հյուսվածքների մեջ որոշվում է վիրուսի կամ ավելի ճիշտ դրա ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) առկայությունը:✅ Մինչ օրս իրականացվել է ավելի քան 4000 հետազոտություն: Այսպիսի հետազոտություններ իրականացնելու համար կենսաանվտանգության չափանիշներին համապատասխանող լաբորատորիաների թիվը մեր կողմից աստիճանաբար ավելացվում է, որպեսզի կարողանանք ավելի շատ նմուշներ հետազոտել: #ՄնաՏանը #ԿոտրիրՏեմպը #ՀարթեցրուԿորը

Gepostet von Arsen Torosyan am Sonntag, 5. April 2020




Լրահոս