Հարկայինում կաշառքը շարունակում է պտտվել, բայց փոքր թվերով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ապրիլի 10-ին իրավապահները նոր դեպք են բացահայտել: Պարզվում է` ՀՀ ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ընթացիկ հսկողության 8-րդ բաժնի ավագ տեսուչ Վիգեն Բաբախանյանը, գլխավոր տեսուչներ Հարություն Պողոսյանը և Իշխան Գասպարյանը թեեւ պարտավոր են եղել արձանագրել հարկային պարտավորությունների կատարումից խուսափող տնտեսվարող սուբեկտների խախտումները, գործարքների են գնացել: Ընդ որում, բավականին մանր գործարքի:
Մասնավորապես, նշված ցածր օղակի աշխատակիցները «Մանուկ Ղազարյան» Ա/Ձ փափուկ կահույքի արտադրամասում հայտնաբերելով չգրանցված թվով 4 աշխատողներ, չեն պատժել նրանց: Ընդհակառակը. Մանուկ Ղազարյանի չգրանցված աշխատողներ պահելու փաստը չարձանագրելու համար յուրաքանչյուր չգրանցված աշխատողի համար օրենքով նախատեսված 300.000 դրամի չափով չտուգանելու համար 2019թ. հոկտեմբերին վերջինիցս պահանջել և նրա արտադրամասում ստացել են 300.000 դրամ կաշառք, այնուհետեւ` ամսական պահանջել են 50.000 դրամ կաշառք:

2019թ. նոյեմբերին Մ.Ղազարյանը Էջմիածին-Երևան ճանապարհի ՃՈ հենակետի մոտ հանդիպելով Հ.Պողոսյանին, տվել է կաշառք՝ պայմանավորված 50.000 դրամը, իսկ 2019թ. դեկտեմբերի 26-ին էլ հերթական մասը կաշառք ստանալու նպատակով Վ.Բաբախանյանը հանդիպել է Մ.Ղազարյանին խանութում եւ ստացել 100.000 դրամ: Ու հենց այդտեղ էլ բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս