ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հալաբյան փողոցի հարակից տարածքում նախատեսվում է հինգ բազմահարկ շենք կառուցել․ Հայկ Մարության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հալաբյան փողոցի հարակից տարածքում նախատեսվում է հինգ բազմահարկ շենք կառուցել։ Այս մասին սոցկայքի իր էջում հայտնել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Այսօր կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել ենք Հալաբյան փողոցի հարակից տարածքում բնակելի համալիրի կառուցման առաջարկը:

Համաձայն էսքիզային նախագծի՝ նախատեսվում է հինգ բազմահարկ շենքերի կառուցում։ Դա կլուծի նաև նշյալ տարածքում վթարային վեց շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը: Առաջարկվող նախագծով, ի դեպ, վերաբնակեցումը կսկսի միայն շենքերի կառուցումից հետո:

Համայնքը կանգնած է բոլոր այն ներդրողների ու կառուցապատողների կողքին, որոնք քաղաքի բարեկարգմանը զուգահեռ լուծում են նաև սոցիալական կարևոր խնդիրներ: Առաջիկայում ծրագիրը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը»,- գրել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս