ՊԵԿ-ին դատի է տվել` հստակ պահանջով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ Արման Կիրակոսյանը դատի է տվել ՊԵԿ-ին: Նա ՀՀ վարչական դատարանից պահանջում է ՊԵԿ-ի 17.01.2020թ հրամանն անվավեր ճանաչել եւ, որպես իրավական հետևանք, իրեն հարկային ծառայության աշխատանքի վերականգնում` կրկին նշանակելով հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ: Բացի այդ, պահանջել է նաեւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով չստացված աշխատավարձը բռնագանձել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս