ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարեն Դեմիրճյանն այսօր կդառնար 88 տարեկան․ ինչ է ասել նա հոկտեմբերի 27-ից օրեր առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայ քաղաքական եւ պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1932 թվականի ապրիլի 17-ին, մահացել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին։

1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Հայաստանում տեղի ունեցավ խոշոր ահաբեկչություն, ոճիր, ինչի նույնարժեք զուգահեռները դժվար է գտնել Հայոց պատմության մեջ: Խորհրդարանում՝ նիստի ժամանակ, գնդակահարվեց մեր պետականությունը: Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահի տեղակալներ Ռուբեն Միրոյանը եւ Յուրի Բախշյանը, պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը, կառավարության անդամ Լեոնարդ Պետրոսյանը սպանվեցին Հունանյան եղբայրների ղեկավարած ահաբեկչական խմբավորման անդամների կողմից արձակված կրակոցներից:

Հոկտեմբերի 27-ը սոսկ անհատների, նշանավոր քաղաքական-պետական գործիչների, երկրի բարձրագույն պաշտոնյաների նկատմամբ իրականացված ահաբեկչություն չէր: Այն իր հետեւանքներով դարձավ Հայոց պատմության ամենասեւ էջը, անկախության շրջանի քաղաքական ընթացքի բախտորոշ ջրբաժանը: Երկու ամենաազդեցիկ ու ժողովրդական գործիչների՝ երկրի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ղեկավարների սպանությամբ խաթարվեցին այն հակակշիռները, որոնք ժողովրդավարության, առողջ քաղաքական կյանքի գրավական էին եւ արգելապատնեշ՝ բռնատիրական մենիշխանության հաստատման ճանապարհին:

«Կամո իմացի՛ր, ինձ սպանելու են»․ ոճրագործությունից օրեր առաջ հարազատ եղբոր հետ այդպես իր մտահոգությունն էր հայտնել Կարեն Դեմիրճյանը։  Դա կապված էր այդ օրերին Մեղրին Լաչինի հետ փոխարինելու առաջարկի հետ։

Այս տեսանյութը Armlur.am-ի կողմից պատրաստված է 2015 թվականին եւ այդ օրը վերապրած պատգամավորները հիշում են կատարվածը։

Մանրամասները՝ տեսանյութում

 




Լրահոս