ArmLur.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ։
-Տիկի՛ն Բադալյան, Հայաստանում արտակարգ դրությունը շարունակվում է։ Ընդհանուր առմամբ ինչպես եք գնահատում այն աշխատանքները, որ տարվում են այժմ։ Եվ ինչպե՞ս եք գնահատում տեղորոշման ծրագրի արդյունավետությունը։
-Վստահ չեմ կարող ասել, որոշ չափով արդյունք կտա։ Ամեն դեպքում տարբերակները շատ են եւ մարզերում, գյուղերում որոշակի արդյունք տալիս է։ Մի քիչ մեզ պետք է հասարակության նաև համագործակցությունը, որ իրենք էլ կարողանան հստակ ցուցումներին հետևել։ Այսինքն, մենք ասում ենք արտակարգ դրություն, բայց դուրս ենք գալիս և փողոցները լիքն են։ Իսկ կառավարությունն այս պահին ջաքն ու եռանդ չի խնայում։
-Դուք այդ ծրագիրն ամենաշատը քննադատողներից էիք։ Այսինքն, հիմա ամեն դեպքում արդյունք տեսնո՞ւմ եք։
–Այնպես չէ զղջում եմ քննադատության համար։ Փողոցում թերթիկը հարցնելուց բացի ջերմաչափումն ավելի մեծ օգուտ կտար, քան տեղորոշումը։ Բայց շատ հնարավոր է, որ ես սխալվում եմ։ Կառավարությունն իր ցանկացած արդյունքին կարողանում է հասնել, և պետք է ողջունել, սատարել։
-Նկատենք, որ Ձեր ելույթներից հետո հաճախ է ընդգծվում, որ կարծես թե միտում ունեք քննադատել առողջապահության նախարարությանը կամ նախարարին։ Հիմա իրենց աշխատանքն ինչպես եք գնահատում։
-Ես պարտավոր եմ քննադատել առողջապահության նախարարությանը, քանի որ այդ հանձնաժողովի անդամ եմ եւ ինձ պատասխանատու եմ զգում։ Ես խորհրդարանական վերահսկողության լծակներ ունեմ և դա եմ իրականացնում։ Ինձ շատ ավելի հեշտ է ժպըալ, ոչինչ չանե, գալ նիստերին ու գնալ տուն։ Բայց ես չեմ եկել այստեղ պետության ռեսուրսները ծախսելու ու ժամանակ վատնելու համար։ Հասարակությունը չի նկատում, որ լավ բաների ժամանակ սատարում ես, և միայն վատ բաների ժամանակ ես քննադատում։
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան