ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված և մարտական հերթապահություն իրականացնող ևս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր կարգին։
Այս մասին սոցկայք ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված, գնդապետ Ա. Գևորգյանի հրամանատարությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասը ևս անցավ սննդի մատակարարման նոր կարգին»,- գրել է Ստեփանյանը։
Մեզ հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ մինչև այս տարվա ավարտը ՀՀ զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի բոլոր զորամասերը կանցնեն սննդի մատակարարման նոր կարգին։
Սննդի մատակարարման նոր կարգով զորամասերի սնունդն ապահովում է 5 կազմակերպություն։