Վարդենիսում վարակակիրների թիվն ավելանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելանում է։ Մեր տեղեկություններով, միայն Վարդենիսի հիվանդանոցում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 15 դեպք, որոնց թվում նաև բժիշկներ կան։

Մենք տեղեկացանք նաև, որ կորոնավիրուսի վարակման թեստավորվել նաև Սոթքի հանքի աշխատողներից մեկը։ Նա մի քանի օր ջերմել է, երեկ կտրուկ բարձրացել է ջերմությունը, և որոշել են թեստավորել։ Հիշեցնենք, որ երեկ Գեղարքունիքի մարզպետը հայտնել էր 10-ը դեպքի մասին, սակայն վերը նշվածը նոր դեպքերն են, որոնց մասին, սակայն, դեռ պաշտոնապես չեն հայտնել։

Մի քանի օր է՝ քաղաքում խիստ հսկողություն է, իսկ այսօր էլ բանկերի դիմաց էին ոստիկանները հսկողություն իրականացնում՝ կուտակումներ թույլ չտալու համար։




Լրահոս