Հանցավոր բանդայի հավաք Հայաստանում. իրավապահների նոր բացահայտումը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, իրավապահները բանդա են բացահայտել, որոնք անգամ ոստիկան են սպանել:

Եվ այսպես, ըստ նախաքննական մարմնի՝ Գեղամ Մաչանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Աշոտ Վարազդատի Զատիկյանի մտերիմ ընկերը և տեղեկանալով Աշոտ Զատիկյանի կողմից կազմավորվող կայուն հանցավոր խմբի բանդայի և դրա հանցավոր բնույթի ու նպատակների մասին, մասնակցել է բանդայի հավաքներին: Նա հանցակիցների հետ համատեղ պլանավորել և բանդայի պարագլուխ Աշոտ Զատիկյանի կատարած դերաբաշխման համաձայն մասնակցել է հանցագործություններ կատարելուն ուղղված գործողություններին, բանդայի կատարած հանցագործությունների բացահայտումը կանխելու, հանցակիցներին, հանցագործությունների հետքերը, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները, հանցագործության կատարման գործիքներն ու միջոցները պարտակելուն ուղղված միջոցառումներին: Ինչպես նաեւ ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ բանդայի գոյության և հանցավոր գործունեության գաղտնիության ապահովման ուղղությամբ, իրեն հատկացված դերի շրջանակներում մասնակցել է բանդայի կողմից կատարվող բոլոր հանցագործություններին, այդ թվում` ավազակային հարձակումներ, կողոպուտներ, ինչպես նաև ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպսնություններ, հասարակական կագի պահպանության գծով պաշտոնեական գործունեության կապակցությամբ միլիցիայի աշխատակցի սպանություն:

Այս արարքների համար նրան եւ Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել: Պատժի եւ գործի հետագա զարգացումների մասին կներկայացնենք հաջորդիվ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս