ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանության նոր ռազմավարությունը պատրաստ է․ երբ կդադարի գործել Ճանապարհային ոստիկանությունը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» եւ «Ոստիկանության մասին» օրենքի նախագծերի փաթեթը պատրաստ է։ Այն մինչեւ այժմ հանրային քննարկման էր դրված E-draft տեղեկատվական համակարգում եւ այժմ վերջնական տեսքի է բերվել։ Նշենք, որ այն կազմվել է արդարադատության նախարարության կողմից եւ բխում է 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով։ Ռազմավարությամբ նախատեսվում է, որ նոր պարեկային ծառայությունն իրականացնելու է Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության գործառույթները, և գործընթացը սկսվելու է պարեկների պատրաստման հատուկ ծրագրից, որն հաջողությամբ անցնելու դեպքում վերջիններս կնշանակվեն ծառայության պաշտոններին։ Նշենք, որ պարեկային ծառայության համալրումն իրականացվելու է բաց մրցութային կարգով։

Համաձայն Ռազմավարության՝ նախատեսվում է, որ «Պարեկային ոստիկանություն» ծառայությունը առաջին կադրերի համալրումից և ղեկավար անձնակազմի հրամանագրումից հետո գործարկվելու է Երևան քաղաքում, ապա Շիրակի և Լոռու մարզերում և ամբողջ հանրապետության տարածքում։ Միևնույն ժամանակ, մինչև պարեկային ոստիկանության ամբողջական գործարկումը Հանրապետության մյուս մարզերում շարունակելու են ծառայություն իրականացնել ներկայիս պարեկապահակային ծառայության աշխատակիցները և «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները՝ համաձայն իրենց աշխատանքը կարգավորող իրավական ակտերի պահանջների։
Իսկ ամբողջ հանրապետությունում պարեկային ծառայության ներդրման հետ մեկտեղ կդադարեցվի «Ճանապարհային ոստիկանություն» և պարեկապահակային ծառայությունների գործունեությունը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս