Կրիշտիանուն չեմպիոն է, բայց նա երբեք չի կարող լինել Մեսսիի նման. Անտոնիո Կասանո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն խոսել է կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի եւ Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մասին.

«Կրիշտիանուն չեմպիոն է, բայց նա երբեք չի կարող լինել Մեսսիի նման».- ասել է Կասանոն:
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը նաեւ հայտարարել է, որ չի օգտվել մադրիդյան թիմում իրեն դրսեւորելու հնարավորությունից.«Ցանկացած խաղացող իր գրպանից կվճարեր Մադրիդ մեկնելու համար: Ես սենսացիոն սխալներ եմ գործել։ Ես պատուհանից դուրս եմ նետել ինձ ընձեռնված հնարավորությունը: Կապելոն շատ բան է արել ինձ համար, բայց ես նրա համար արել եմ շատ քիչը»,- Կասանոյի խոսքերն է փոխանցում Tuttosport-ը:

Հիշեցնենք, որ Անտոնիո Կասանոն «Արքայական ակումբի» գույներն է պաշտպանել 2006-ից 2008 թվականներին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս