ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ամենաուժեղ ախտահանիչ նյութը մեր համար օղին ա». ինչպես են պաշտպանվում Կարմիրգյուղ համայնքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարունակելով մեր մարզային նկարահանումները՝ այս անգամ եղանք Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում՝ պարզելու համար արտակարգ դրության պայմաններում բնակիչները ինչպես են անցկացնում իրենց առօրյան:

Զրուցեցինք նաև համայնքի ղեկավար Հակոբ Գասպարյանի հետ, ով նշեց, որ գյուղի մուտքի մոտ համայնքի աշխատողները ամենօրյա հերթապահություն են անցկացնում, և հատուկ տեխնիկայի միջոցով ախտահանում են գյուղի փողոցները: Գյուղում  կորոնավիրուսով վարակվածության դեպքեր չկան, բայց կան մեկուսացվածներ, ովքեր եկել են արտերկրից և գտնվում են համայնքի և բժշկուհու ամենօրյա հսկողության տակ:

Զրուցեցինք նաև բնակիչների հետ, ովքեր դժգոհություն հայտնեցին գյուղվարկերից, բնակիչների մեծամասնությունը դիմել են բանկերին, բայց ոչ մի պատասխան չեն ստացել:

Մանրամասները տեսանյութում:

Հովսեփ Հովսեփյան,

Գեղարքունիքի մարզ

Կարմիրգյուղ համայնք




Լրահոս