Նիկոլայ Բաղդադարյանը պարզաբանում է` ինչու անձնական երաշխավորություն ներկայացրեց հայազգի կինոպրոդյուսերի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է հայազգի կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցի փոփոխությանը.

Հարգելի ընկերներ,
—————————

Սոցիալական ցանցերում և մամուլում շրջանառության մեջ է դրվել իմ կողմից ամբաստանյալ Ստեփան Մարտիրոսյանի նկատմամբ անձնական երաշխավորության տալու հետ կապված հարցը։ Գտնում եմ, որ անհրաժեշտություն է առաջացել պարզաբանման, իսկ անմիջապես չպատասխանելու պատճառն եղել է բացառապես այն, որ ծանոթանում էի Ստեփան Մարտիրոսյանի վերաբերյալ 44 տարվա վաղեմություն ունեցող քրեական գործի որոշ նյութերին։

Ես, Ստեփան Մարտիրոսյանին ճամաչում եմ անձամբ, ճանաչում եմ որպես ցեղասպանության դատապարտման մասին ֆիլմի նկարահանմանն աջակցություն ունեցող և ցեղասպանության ճանաչման հարցում գործուն քայլեր ձեռնարկած անձի։ Երաշխավորություն տալով հայտնել եմ, որ ծանոթ եմ առաջադրված մեղադրանքին՝ իրեն մեղսագրվում է խարդախությամբ՝ x ընկերությունից գումար հափշտակելը։ Չեմ ուզում քննարկել գործի որևէ փաստ, մեղավոր է նա, թե ոչ, կատարել է այդ արարքը, թե ոչ, քանի որ ես ճանաչելով իրեն, հաշվի առնելով վերը նշվածս, և իր դեպքում ևս մի շարք կարևոր հանգամանքներ, այդ թվում՝ Ցեղասպանության տարելիցը, ՀՀ քաղաքացիության պահպանումը, սահմանների փակ լինելը, իր տարիքը, առողջական վիճակը, կալանքի տակ գտնվելու ժամկետը, վարքագիծը, ազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում վարույթ իրականացնող մարմնին պատշաճ ներկայանալը՝ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼ ԵՄ ՄԻԱՅՆ ԻՐ ՆԵՐԿԱՅԱՆԱԼԸ ՎԱՐՈՒՅԹ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻՆ։ Հավելեմ, որ երաշխավորության պարտավորությունները չարամտորեն չկատարելու համար ես ենթակա եմ քրեական պատասխանատվության։

Այսինքն՝ ես անձամբ պետք է համոզված լինեմ, որ երաշխավորվողը չի թաքնվի վարույթ իրականացնող մարմնից, հակառակ դեպքում չեմ տա իմ երաշխավորությունը։ Ինչ վերաբերվում է Մարինե Պողոսյանի ներկայացրած փաստաթղթերին, ապա համոզված եմ՝ որևէ անձ երաշխավորություն տալիս ևս չէր քննարկի 44 տարի առաջ այդ անձի նկատմամբ դատական ակտ եղել է, թե ոչ, սակայն հաստատում են, որ դատավարության առումով որևէ անդառնալի բան տեղի չի ունեցել, ներկայացված փաստերը ուսումնասիրում եմ և արդյունքների մասին անպայման հանրային կարգով կտեղեկացնեմ։

Հավելենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության միայն  երկու պատգամավոր են ներկայացրել  անձնական երաշխավորություն՝ հոլիվուդյան հայազգի կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցի փոփոխության համար՝ յուրաքանչյուրը վճարելով 500 000-ական դրամ: Այդ պատգամավորներն են Նիկոլայ Բաղդասարյանն ու Հայկ Սարգսյանը։




Լրահոս