«Երևան սիթի»-ն մշտապես կանգնած է աշխատակիցների կողքին․ ընկերությունից արձագանքում են ահազանգին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Շողեր Ալեքսանյանը տեսաուղերձով սպառնացել է «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի աշխատակիցներին, որ որ հանկարծ չհամարձակվեն ստանալ պետության կողմից 8-րդ աջակցության ծրագրով տրամադրվող գումարը, հակառակ դեպքում՝ ինքը աշխատավարձ չի տա այդ աշխատակիցներին։

Պարզաբանում ստանալու նպատակով ArmLur.am-ը կապ հաստատեց սուպերմարկետների ցանցի ներկայացուցչի հետ։ Այնտեղից ի պատասխան մեր հարցի, հայտնեցին․ «Ցանցի յուրաքանչյուր աշխատակից ունի ֆիքսված վարձատրություն՝ ըստ պայմանագրի։ «Երևան սիթի»-ն մշտապես սատարում է աշխատակիցներին և միշտ կանգնած է նրանց կողքին։ Մենք մեծ ընտանիք ենք։ Հերքում ենք տարածված տեղեկությունները»։




Լրահոս