ՖՈՏՈ․Գնդևազ -Ջերմուկ ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՏԿԵՆ ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ ապրիլի 27-ին՝ ժամը 7:00-ին Հ43, Մ2-Գնդևազ -Ջերմուկ կմ0+000-կմ2+000 հանրապետական նշանակության ավտոճանապարհին տեղի է ունեցել մոտ 30 խորանարդ ծավալով քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը միակողմանի փակ է:

Այժմ «Վայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցներն իրականացնում են քարաթափման մաքրման աշխատանքներ:

Ճանապարհի մաքրման և բնականոն երթևեկությունը վերականգնելու դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:




Լրահոս