Ստացվել է Սոթքի հանքի ևս մեկ աշխատակցի թեստի պատասխանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոթքի հանքի աշխատակիցներից ևս մեկի կորոնավիրուսի թեստի պատասխանն է ստացվել։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության արտաքին կապերի և սոցիալ քաղաքականության գծով կառավարիչ Ռուզաննա Գրիգորյանը։ Նա նշեց, թե այդ աշխատակցի մոտ  թեստի պատասխանը ևս բացասական է։

Ինչպես հայտնի է, Սոթքի հանքում այս պահի դրությամբ կա մեկ կորոնավիրուսով վարակված աշխատակից, իսկ այն 10 աշխատակիցները, ովքեր շփվել էին նրա հետ, կորոնավիրուսովի թեստ են հանձնել։ Եվ այդ 10 աշխատակիցների թեստերը բացասական են եղել։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքը կորոնավիրուսի տարածման նոր օջախ է․ քաղաքի մուտքն ու ելքը փակ են։ Մարզում այսօր գրանցվել է մահվան երկրորդ դեպքը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս