ArmLur.am-ը հայտնել էր, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն ապրիլի 27-ին նիստ է անցկացնելու և հրավիրելու է Արցախի ՊԲ ներկայացուցչի։
Եվ այսօր, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը խորհրդարանում է: Նա մասնակցում է քննիչ հանձնաժողովի նիստին: Հիշեցնենք, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ Լևոն Մնացականյանը զբաղեցնում էր Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը: