Տանը երբեք չեմ ձանձրանում: Դրա համար տանը մնալն ինձ համար այնքան էլ սարսափելի երևույթ չէ։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի Սոնե Սիլվերը՝ անդրադառնալով երկրում հայտարարված արտակարգ դրությանն ու տանը մեկուսանալուն։
«Տանը մեկուսանալով` աշխատում եմ պահպանել հիգենիայի բոլոր կանոնները, ինչը որ խորհուրդ է տրվում։ Օրս անցնում է հիմնականում կարդալով, ստեղծագործելով, երգելով, այն ամենով ինչով որ սիրում եմ զբաղվել»,-նշեց նա։
Երգչուհի Սոնե Սիլվերը լիահույս է, որ եղանակի տաքանալու հետ մեկտեղ նաև վիրուսը կնահանջի։
«Փորձում եմ լավատեսությունս չկորցնել, դրական լիցքերով լցվել։ Կարծում եմ` ամեն ինչ ունի իր սկիզբն ու վերջը, և սա էլ կավարտվի»,-հավելեց երգչուհին։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 62-ով՝ հասնելով 1808-ի: Բուժվածների թիվը 848 է ։ Փաստացի բուժվողների թիվը՝ 931։ Մահացել է 29 մարդ։ Ընդհանուր թեստերի քանակն է 18547 :
Լիդա Եղիազարյան