ՌԴ-ն պատրաստվում է Հայաստանի մի շարք դատավորների նկատմամբ սանկցիաներ կիրառել. «Իրատես»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Ռուսաստանը պատրաստվում է ոչ միայն Հայաստանի մի շարք դատավորների, որոնց որոշումներում իրավականի փոխարեն քաղաքական մոտիվացիան է գերակշռել (տրվում են Արմեն Դանիելյանի, Աննա Դանիբեկյանի, Արտուշ Գաբրիելյանի անունները) նկատմամբ սանկցիաներ կիրառել` կապված Ռուսաստանում նրանց գույքային, ֆինանսական շարժերի հետ, ընդհուպ մինչեւ Ռուսաստանի մուտքի արգելափակում, այլեւ նույնական սանկցիաներ են կիրառվելու այն դատախազների եւ քննիչների մասով, որոնք հիմնականում «զբաղված» են եղել մարտի մեկի գործով:

Ի դեպ, խնդիրը միայն նրանց չի առնչվելու, վերդիկտը տարածվելու է նաեւ նրանց բարեկամ-հարազատների` Ռուսաստանում ունեցած ֆինանսական շարժերի, կապերի վրա։ Դրանք եւս վերցվելու են ,կոնտրոլիե տակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս