ՊԵԿ-ը ակտավորում է, հետո «ջրում». Ինչու Քոչարյաններին պատկանող «Նաիրի ինշուրանսում» հարկային ստուգում չի կատարվել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրանում և պահանջում է վերջապես հայտնաբերել «նախկինների» թալանածը, ՊԵԿ-ը ինչ-որ աղմկոտ ակտ է կազմում, որը հետագայում ինքն էլ «ջրում» է։

Օրինակ՝ անցած տարի Քոչարյաններին պատկանող «Նաիրի ինշուրանսի» դեպքում հայտարարվեց հանցավոր սխեմաներ հայտնաբերելու մասին, սակայն փաստ է, որ 2016թ. հետո Լևոն Քոչարյանի հիմնարկում բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում, ժողովրդի լեզվով ասած՝ հարկային ստուգում չի իրականացվել։ Թերևս այստեղ իր դերը խաղում է ՊԵԿ-ից «Նաիրի ինշուրանսում» կատարված համալրումը, երբ Արաբկիրի հարկայինի պետը տեղափոխվեց Քոչարյանների կայսրություն որպես տնօրենների խորհրդի անդամ՝ ըստ էության, նրանց ապահովագրելով տարբեր «արհավիրքներից»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս