Երևանի պուրակներից մեկն անվանակոչվեց Լեոնիդ Ենգիբարյանի անունով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի ավագանին այսօրվա  նիստում որոշում կայացրեց Երեւանի պուրակներից մեկն անվանակոչել Լեոնիդ Ենգիբարյանի անունով: Շուտով այդ պուրակում կվերատեղադրվի նրա արձանը:

Հարցը ներկայացրեց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը:

Որոշման մեջ նշվում է.

«1. Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եւ Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկի անկյունային հատվածի՝ Երեւանի կրկեսին հարակից պուրակն անվանակոչել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի հայ դերասան, մնջկատակ, ծաղրածու, գրող եւ թատերական ռեժիսոր Լեոնիդ Ենգիբարյանի անվամբ՝ «Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:




Լրահոս