Մամուլում հրապարակված լուրերի համաձայն Արագածոտնի մարզի Արտենի գյուղում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվել է 60-ն անց մի կին, ում շփման շրջանակը պարզվել և մեկուսացվել են։
Այդ թվում նաև մեկուսացվել է համայնքի բուժքույրը, ով բուժօգնություն է ցուցաբերել վարակված կնոջը։
Այս առնչությամբ ArmLur.am-ը կապ հաստատեց Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի ղեկավար Արդրանիկ Պապիկյանի հետ, ով մեզ հետ զրույցում լուրը ո՛չ հերքեց և ո՛չ էլ հաստատեց,նշելով, որ գյուղում շատ նորմալ, հանգիստ իրավիճակ է։
«Ոչ մի իրարանցում, սահմանափակումներ գյուղում չկան»,-ասաց նա։
Նշենք, որ Արտենի գյուղը ընդգրկված է խոշորացված Արագածավան համայնքի կազմում։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 59-ով՝ հասնելով 1867-ի: Բուժվածների թիվը 866 է ։ Փաստացի բուժվողների թիվը՝ 971։ Ընդհանուր թեստերի քանակն է 19296 :
Լիդա Եղիազարյան