Սպառողներն իրենց սպառած գազի մասին կարող են տեղեկանալ էլեկտրոնային փոստով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. հունվարի 12-ից Հայաստանի գազասպառողները հնարավորություն կունենան  փոստով՝ գրավոր կամ էլեկտրոնային փոստով ստանալ նախորդ հաշվարկային ամսում մատակարարված գազի քանակի և արժեքի հաշվարկման ընթացքում օգտագործված բոլոր ցուցանիշների մասին:

Armlur.am-ը տեղեկացավ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր հուլիսի 30-ի նիստում փոփոխության կենթարկի ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, ըստ որի էլ բնակիչներն իրենց սեփական դիմումի հիման վրա կընտրեն ավելի հարմար տարբերակ:

«Ծանուցումը փոստով առաքելու համար վճարում է բնակիչ-բաժանորդը, իսկ ծանուցումն էլեկտրոնային փոստով իրականացվում է անվճար: Փոստային առաքման վճարը ներառվում է վճարման փաստաթղթում առանձին տողով և ավելացվում է ծախսված բնական գազի արժեքին»,- նշված է որոշման մեջ:




Լրահոս