Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է այցելել ԱՄՆ՝ ամերիկյան կողմի կողմից իր վրա դրված պայմանների պատճառով, որով պահանջ է ներկայացվել ժամանակավորապես հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, հայտնում է երկրի ԱԳՆ-ն իր կայքում։

«Այսօր ԱՄՆ դեսպանատան հայտարարություն է տարածվել այն մասին, որ Վրաստանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ են հրավիրվել ԱՄՆ, ինչից վրացական կողմը հրաժարվել է ԱՄՆ-ի այն պայմանի պատճառով, որ մինչ այցը Վրաստանի խորհրդարանը ստիպված կլինի ժամանակավորապես դադարեցնել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի քննարկումը»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Նախարարությունն ընդգծել է, որ պայմանների թելադրումով այցի անցկացումը չի համապատասխանում գործընկերային ոգուն, որը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի և փոխվստահության վրա։




Լրահոս