Սարսափահար եղած 25 ադրբեջանցիներով օդանավը վայրէջք է կատարել Երևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինական ավիաընկերություններին պատկանող օդանավը, որը կատարում էր Կիև-Թբիլիսի չվերթը, 25 ադրբեջանցիներով արտակարգ վայրէջք է կատարել Երևանում: Այս մասին Diaspora TV-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է այդ չվերթի ուղևորներից մեկը` Սաֆարալի Բաբաևը:

Ըստ Բաբաևի` օդանավում գտնված ադրբեջանցիները վախեցել են Հայաստանում վայրէջք կատարելուց ու խնդրել են օդաչուին Գանձակում (նրանք քաղաքը Գյանջա են անվանում) վայրէջք կատարել, սակայն ուկրաինացի օդաչուն մերժել է նրանց խնդրանքը: Բաբաևը նաև պատմել է, որ ադրբեջանցիները վախեցել են իջնել Հայաստանում վայրէջք կատարած օդանավից, մինչև որ օդանավակայանի անվտանգության աշխատակիցները նրանց չեն ստիպել դուրս գալ օդանավից:

Հավելենք, որ սարսափած ադրբեջանցիները Հայաստանից օդանավով Թբիլիսի են ուղարկվել:




Լրահոս