Պարգևատրվել է ֆուտզալի Հայաստանի հավաքականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 14-17 Շվեդիայի Սկյովդե քաղաքում անցկացված Եվրոպայի 2016թ. Ֆուտզալի առաջնություն ընտրական փուլում Հայաստանի ֆուտզալի հավաքականը տանելով երկու հաղթանակ և ավարտելով մեկ հանդիպում ոչ-ոքի, գրավեց առաջին տեղը և իրավունք ստացավ հանդես գալու մրցաշարի հաջորդ փուլում, հայտնում են ՀՖՖ-ից:

Այսօր ՀՖՖ գրասենյակում Հայաստանի ֆուտզալի հավաքականի մարզչական շտաբի և ֆուտբոլիստների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը և ՀՖՖ ֆուտզալի և կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ Սուքիաս Ավետիսյանը շնորահվորեցին թիմին հաջողության կապակցությամբ՝ հույս հայտնելով որ Խորվաթիայում կայանալիք Եվրոպայի առաջնության հիմնական փուլի հանդիպումները նույնպես հաջողություն կբերեն մեր տղաներին: Հանդիպման վերջում Հայաստանի ֆուտզալի հավաքականի մարզչական շտաբը և ֆուտբոլիստները պարգևատրվեցին դրամական մրցանակներով:




Լրահոս