Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 56 տարեկան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է:

Ծնվել է 1959թ. մարտի 5-ին Արարատ գյուղում։

Գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (1976-1980)։

1979-1983թթ. աշխատել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ իր հարազատ Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։ 1983-1986 թվականներին եղել է Արարատի ցեմենտի գործարանի կոմերիտմիության քարտուղարը։ Աշխատակցել է «Գարուն» ամսագրին՝ որպես հրապարակախոսության բաժնի վարիչ (1986-1989 թվականներին)։ 1987 թվականին «Հացի փորձություն» գրքի համար արժանացել է Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակին։

1990-1992-ին «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատարն էր և Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 1991-1992 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար։ 1992-1993 թվականներին՝ ՀՀ նախագահ խորհրդական պաշտպանության հարցերի գծով, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ։ 1993 թվականից՝ «Երկրապահ» կամավորական միության նախագահ, 1993-1995 թվականներին՝ ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար, 1995-1999 թվականներին՝ ՀՀ պաշտպանության նախարար։ 1999 թվականի հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր։

Սպանվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ։ Վազգեն Սարգսյանը 1999 թվականին հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս կոչմանը։




Լրահոս