«Բարսելոնա»-ն հրապարակել է Պեդրոյի տրանսֆերի արժեքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը մտադիր է մեծ գումար վաստակել թիմի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսի տրանսֆերի վաճառքից:

Ակումբի ղեկավարները մտադիր են վաճառքի հանել Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի իրավունքներն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Նշվում է, որ կատալոնացիները 14 մլն ֆունտ են գնահատել ֆուտբոլիստի տրանսֆերը, ում ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլ»-ը, «Յուվենտուս»-ը, ՊՍԺ-ն և «Արսենալ»-ը:

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Պեդրոն 26 հանդիպում է անցկացրել, 5 գոլ խփել և գոլային 4 փոխանցում կատարել:




Լրահոս