«Բարսելոնայի» 16-ամյա հարձակվողը ներողություն է խնդրել երկրպագուներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 16-ամյա իսպանացի հարձակվող Լամին Յամալը սոցիալական ցանցերում արած գրառումով ներողություն է խնդրել երկրպագուներից գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Բիլբաոյի` «Աթլետիկից» կրած պարտության համար.

«Ներողություն եմ խնդրում ֆանատներից սխալների համար։ Մենք պետք է շարունակենք աշխատել․ այլ ճանապարհ ես չգիտեմ»,- գրել է Յամալը։

«Աթլետիկի» դեմ խաղում Լամին Յամալը իսպանացի Չավիի գլխավորած թիմի մեկնարկային կազմում էր և գոլի հեղինակ դարձավ 32-րդ րոպեին։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 2:2 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում «Աթլետիկը» 2 գոլ էր խփել և հաղթել 4:2 հաշվով։




Լրահոս