Ձերբակալվել է քրեական հեղինակություն Շահում Դավթյանը, ով Սուրիկ Խաչատրյանի մտերիմն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, այսօր ոստիկանություն է բերման ենթարկվել հետախուզման մեջ գտնվող Շահում Դավթյանը, ով անցնում է Գորիսի «Սդղի գյոլ» տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով:

Վերջինս համարվում է Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից և հայտնի է որպես մարզպետի ընտանիքի հարազատը: Նա Տեղ գյուղի բնակիչ է (նշենք, որ Տեղը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդավայրն է): Տեղեկացնենք, որ Շահում Դավթյանը համարվում է տեղի քրեական հեղինակություն:

Իսկ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր` Սերոբ Խաչատրյանի որդին` Մայիսը դեռևս հետախուզվում է:

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում Մուշեղ եւ Հարություն Զաքարյան եղբայրների ծեծի փաստի առիթով հարուցված քրեական գործով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուց բացի՝ այլ ազգականներ էլ են անցնում. մարզպետի կրտսեր որդին` Տրդատ Խաչատրյանը, և Սուրիկ Խաչատրյանի եղբայրը` Սեյրան Խաչատրյանը՝ հանրահայտ Աղալարը:

Զաքարյան եղբայրները միայնակ՝ առանց ընկերների, գնացել են պայմանավորված վայրը՝ Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածք: Եւ այնտեղ տեսել են, որ իրենց մի «զորք» է սպասում: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նշված տարածքում Զաքարյաններին սպասելիս են եղել Սյունիքի մարզպետի երկու որդիները՝ Տիգրան Խաչատրյանը, Տրդատ Խաչատրյանը, վարորդի որդին՝ Դերենիկ Ղեւոնդյանը, Յուրկան, որ մարզպետի բարեկամն է, մարզպետի եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը՝ Աղալարը, նրա որդին` էյները, Սյունիքում հայտնի Շահումը, Սուրիկ Խաչատրյանի մյուս եղբոր` Սերոբ Խաչատրյանի որդին` Մայիսը, եւ Գորիսի «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սուրեն Բաղդասարյանը:




Լրահոս