Վանաձորի քաղաքապետը շնորհավորել է համաքաղաքացիներին «Վանաձորի օրվա» կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը շնորհավորել է համաքաղաքացիներին` «Վանաձորի օրվա» կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սիրելի՛ վանաձորցիներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ «Վանաձորի օր» համաքաղաքային ավանդական տոնակատարության առթիվ: Մենք սիրում ենք այս օրն իր յուրահատուկ մթնոլորտի և դրական էմոցիաների համար: Շնորհակալ եմ բոլոր վանաձորցիներին, ովքեր իրենց սերն ու հոգատարությունն են տալիս քաղաքին, ովքեր անտարբեր չեն նրա ճակատագրով և խնդիրներով, ովքեր հավատում են քաղաքի պայծառ ապագային և անում են ամեն ինչ դրա համար: Բոլորս ենք պատասխանատու մեր քաղաքի ապագայի համար: Իհարկե, այսօր առկա են բազմաթիվ խնդիրներ, սակայն վստահեցնում եմ ձեզ, որ ամենօրյա հոգատար աշխատանքով քայլ առ քայլ լուծվելու են բոլոր խնդիրները: Վանաձորի քաղաքապետարանն այս տոնական օրերին կազմակերպում է մարզական և մշակութային միջոցառումներ՝ փորձելով հետաքրքրացել վանաձորցիների առօրյան: Ցանկանում եմ, որ այս գեղեցիկ օրը ոչ միայն վանաձորցիների, այլև մեր քաղաքի հյուրերի համար վերածվի իսկական տոնախմբության: Սիրելի՛ համաքաղաքացիներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս հիանալի օրվա կապակցությամբ, մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին առողջություն, երջանկություն և բարեկեցություն»:




Լրահոս