Քիչ առաջ Կիևյան կամրջից քաղաքացի է ցած նետվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Կիևյան կամրջից քաղաքացի է ցած նետվել: Armlur.am-ի տեղեկություններով, կամրջի մոտ այս պահին մեծ թվով մարդիկ են հավաքված. այստեղ են նաև արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները:

Կիևյան կամրջից ցած նետված անձի մասին դեռևս տեղեկություններ չկան: ՏԿԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացին նետվել է կամրջից: Մանրամասները կհայտնենք քիչ ուշ:

 




Լրահոս