Թող մեկնումեկը կարողանար Մանվել Գրիգորյանի պես կազմակերպել, նոր չափվել նրա հետ. Սուրիկ Խաչատրյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարևորը, որ ինքը սահմաններին ծանոթա, լրիվ տիրապետում ա: Առաջնագծում սահման էր պահում»: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իր որդու` բանակում չծառայելուն, սակայն առաջնագծում լինելու հանգամանքին, այս մասին նշեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

«Զենքին էլ ա տիրապետում, տեխնիկային էլ ա տիրապետում: ՀՀ-ում էնքան տիրեր կան, որ յուրաքանչյուր մարդ կարա գնա սովորի», – նշեց նա:
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ միջադեպին` նա ասաց, որ դա չար մարդկանց արարք է, և գեներալն առաջիններից է, որ երկրապահներ հավաքեց և գնաց առաջին գիծ:
«Թող մեկնումեկը կարողանար Մանվել Գրիգորյանի պես կազմակերպել, նոր չափվել նրա հետ», – նշեց նա:

Մանրամասները`ArmLur.am-ի  տեսանյութում




Լրահոս