Նման գործողություններն առանց զոհերի չեն լինում. Պավել Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի ուղիղի եթերում Պավել Մանուկյանն անդրադառնում է վերջին դեպքերին և մեկնաբանում, թե ինչ է կատարվել ներսում. «Սկսեցինք այս զորամասից, որովհետև այն դարձել էր հայ ժողովրդի, հատկապես Երևանի բնակիչների դեմ բութ գործիքը. ժողովրդի վերքը անընդհատ տրորելու համար. դա կլինի մարտի 1, դա կլինի հունվարի 1` ամեն տեղ: Մենք որոշեցինք այն խլել. այսպես չէր կարելի, ժողովրդից ծնված, ժողովրդից սնվող այս դոխոբուռները էս օյինը, որ բերում են մեր ժողովրդի գլխին` քացու տակ գցելով նրա արժանապատվությունը»:

Նա նաև նշեց, որ գործոության ընթացքում կատարվել է իրենց նախատեսածը. «Եղավ նաև զոհ, բայց նման գործողություններն առանց զոհերի չեն լինում: Մենք համազարկով հարգեցինք նրա հիշատակը: Ոստիկանները փորձեցին հակագրոհի անցնել և դա տխուր հետևանք ունեցավ»:

 




Լրահոս