26.02.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Ապրիլի 26-ին ժամը 12:00-ին «Հայք» կենտրոնը հրավիրում է ասուլիսի: Թեման՝ «Հետընտրական իրողություններն ու առաջիկա քաղաքական զարգացումները»:
Մեր հյուրն է՝ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

«Հայք» կենտրոնի հասցեն՝ Խանջյան 50 (Թեքեյան կենտրոնի շենք, փոքր դահլիճ)
Կոնտակտային հեռախոս՝ 093 357 111

***

Ապրիլի 26-ին ժամը 12:00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ Step by step 2 մրցույթի ժյուրիի նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի, մրցույթի կազմակերպիչ և աջակից «Եռամիասնություն հանուն զարգացման» Հ/կ նախագահ Մամիկոն Խուրշուդյանի և դերասան Արմեն Դալլաքյանի մասնակցությամբ։

Թեման՝ «Երևանում օրերս անցկացվելու է Step by step 2 երաժշտական մրցույթը, մրցույթի նպատակը, կազմակերպիչները, ժյուրիի կազմը, հրավիրված հյուրերը և մասնակիցները»։

***

ԱՊՐԻԼԻ 26-ին՝ ժամը 13:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա  ՀՀ մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանիասուլիսը:

ԹԵՄԱ.- Ռումինական Կլյուժ քաղաքում անցկացվեց մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։ Բանախոսները կամփոփեն առաջնության արդյունքները և կանդրադառնան առաջիկա անելիքներին:

***

Ապրիլի 26-ին, ժամը 11.00-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Տրդատ 2-րդ սրահում  կազդարարվի Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /GIZ/«Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի մեկնարկը:

Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ կրթության և գիտությնա նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՄՀԶ ՄԿՈՒ ՀԿ ծրագրի տնօրեն Կատյա Կամերերը և ՄՀԶ ՄԿՈՒ ՀԿ հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն:

***

Ապրիլի 26-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբում ՀՀ ԶՈՒ սպա Արամ Աղայանի փաստաբան Արայիկ Պապիկյանը, հայրը՝ Գրիգոր Աղայանը և գործով տուժող  Ռուդիկ Գրիգորյանը կխոսեն Արամ Աղայանի քրեական գործի և ծառայության ընթացքում կատարված նոր բացահայտումների մասին:

***

ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հրավիրում են մասնակցելու ամենամյա «Ծաղկահավաք» միջոցառմանը, որը տեղի կունենա ապրիլի 26-ին, 09:00-18:00, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

***

Ապրիլի 27-ին՝ ժամը 10:00-ին, Opera Suite հյուրանոցում (Մարշալ Բաղրամյան պող. 1-ին փակուղի, 1,3) կմեկնարկի ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու առաջին փուլը:

Ժամը 9:30-10:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ, ՀՀ բանակցային խմբի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը, Եվրոպական Հանձնաժողովի Ավիացիոն համաձայնագրերի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ, ԵՄ բանակցային խմբի ղեկավար Կլաուս Գեյլը և դեսպան, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ն.Գ. պրն. Պյոտր Սվիտալսկին հանդես կգան ողջույնի խոսքով, որին կհաջորդի հարց ու պատասխան:




Լրահոս