Ժամեր առաջ Երևանում տեղի ունեցած 2 հեղինակությունների մահափորձը խորը արմատներ ունի. ուր են տանում հետքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Newsbook.am-ը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ այսօր մահափորձ է իրականացվել միանգամից երկու հեղինակությունների նկատմամբ: Հրապարակման համաձայն, այս անգամ թիրախում են եղել Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, ինչպես նաև Արամ Վարդանյանը՝ Վստրեչի ապերը:

ArmLur.am-ին դեպքի առնչությամբ որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մեր տեղեկություններով, թիրախում եղել է ոչ այնքան Արթուր Ասատրյանը` Դոն Պիպոն, այլ Արամ Վարդանյանը` Վստրեչի ապերը:

Արթուր Ասատրյան

Ըստ ամենայնի, այսօր տեղի ունեցած մահափորձն իրականում խորը  արմատներ ունի, որը գալիս է դեռ 2007 թվականից: Մասնավորապես, ըստ այդ ժամանակ շրջանառվող տեղեկությունների, Արամ Վարդանյանն ընկերների հետ նկատել են, որ պայթուցիկ է նետվում, և փորձել են ատրճանակով պաշտպանվել: Եվս մեկ անգամ մահափորձ էլ ծրագրված է եղել Արամ Վարդանյանի հոր քառասունքի արարողության օրը: Այս իրադարձությունը հանցավոր աշխարհում սրբապղծություն էր որակվել։

Բանն այն է, որ Արամ Վարdանյանի հոր հոգեհացի արարողությունն իրականացվել էր «Արգիշտի» ռեստորանային համալիրում: Հենց այնտեղ էլ հայտնի է դարձել, որ ռեստորանի հարևանությամբ դարանակալվել են քիլլերների ջոկատները: Սակայն նրանք չեն հասցրել գործի անցնել, երբ հոգեհացի մասնակիցներից մեկի թիկնազորի ներկայացուցիչներին կասկածելի են թվացել այն ավտոմեքենաները, որոնց մեջ տեղավորված է եղել քիլլերների 7-8 հոգանոց խումբը: Երրորդ դեպքն էլ տեղի ունեցավ արդեն այսօր:

ArmLur.am-ը նաև տեղեկացավ, որ իրավապահները դուրս են եկել մահափորձն իրականացողների հետքի վրա: Ըստ տեղեկությունների, այդ մարդիկ գտնվում են Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանևսկոյի վերահսկողության տակ: Վերջինս 2010 թվականին մահացած հայտնի «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի եղբայրն է: Այժմ լուրեր են պտտվում նաև այն մասին, որ Արտյոմ Կանևսկոյի մերձավորները ապրիլյան ընտրությունների շրջանում բավականին ակտիվ գործել են ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորության ներքո և այդ առումով դժվար է ասել, թե այս գործն ինչ ընթացք կունենա: Մեզ մնում է սպասել հետագա զարացումներին:




Լրահոս