ՖՈՏՈ. Ինչ է իրենից ներկայացնում «աշխարհի ամենահզոր դրամապանակը», և ինչու է Կարեն Կարապետյանը հենց դա նախընտրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ձեռք է բերել «աշխարհի ամենահզոր դրամապանակը»: Իսկ ինչ է այն իրենից ներկայացնում:

Այն հայկական արտադրության բազմաֆունկցիոնալ դրամապանակ է: Դրամապանակն ունի GPS համակարգ և ներկառուցված տեսախցիկ:

Դրամապանակի օգնությամբ կարելի է գտնել կորած հեռախոսը, անլար կամ լարով լիցքավորել հեռախոսը, ինչպես նաև՝ Global WiFi hotspot-ի միջոցով ցանկացած վայրում կարելի է տարածել ինտերնետ առանց ռոումինգի: Եթե դրամապանակի և նրան միացված հեռախոսի հեռավորությունը շատ է մեծանում, դրամապանակի և հեռախոսի վրա ակտիվանում է ահազանգ

Այն ունի հինգ գերհնարավորություն` հեշտ գտնվելու մեխանիզմ, հեռախոսի մարտկոցի լիցքավորման համակարգ, GPS, ներկառուցված տեսախցիկ` գողացողի դեմքը նկարելու ու տիրոջն ուղարկելու համար, և, վերջապես, WIFI ունենալու հնարավորություն։

Volterman-ը ունի «Bluetooth alarm», այսինքն՝ եթե հեռախոսդ ու դրամապանակդ իրարից հեռանում են, ապա ազդանշան ես ստանում։ Նույնիսկ եթե անջատված է հեռախոսիդ ձայնը, այս գործառույթի ժամանակ այն միանում է և տեղեկացնում, որ դրամապանակդ քեզ մոտ չէ։ Հնարավոր է նաև հակառակը՝ մոռանում ես հեռախոսդ, իսկ դրամապանակդ շտապում է տեղեկացնել դրա բացակայության մասին։

Այն ունի նաև global GPS tracker, որը ոչ միայն պարզապես կտեղեկացնի, որ դրամապանակը հեռացել է քեզանից, այլև ինչ-որ տեղ մոռանալու դեպքում քարտեզի վրա ցույց կտա դրա տեղը` անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում կլինի։ Սա արդեն մի ֆունկցիա է, որը ոչ մի դրամապանակ չունի։




Լրահոս