ՏԵՍԱՆՅՈՒԹ. Յոնջլախցի Նորոյի գործով դատական նիստը հետաձգվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, պետք է կայանար Նորայր Ղազարյանի (Յոնջլախցի Նորո) գործով դատական նիստը, սակայն ամբաստանյալ Արտակ Հայրապետյանի բացակայության պատճառով այն հետաձգվեց: Նրա շահերի պաշտպան Սարգիս Ասլանյանը հայտնեց, որ Հայրապետյանի երեխային են վիրահատում:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 2-ին սպանվել է 29-ամյա Վահե Գևորգյանը` Թթուջուրցի Վահեն: Սպանության կատարման մեջ մեղադրվում է Նորայր Ղազարյանը, ով ավելի վաղ մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ կատարվածն ինքնապաշտպանություն է եղել: Զինված անձինք ներխուժել են իր տուն և սպառնալիքներ հնչեցրել:

Իսկ մեղադրական եզրակացության համաձայն` գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Նորայր Ղազարյանն իր կիսակառույց տանը մեկ կրակոց է արձակել Գևորգյանի ուղղությամբ, ով գիտակցության չգալով` մահացել է:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս