«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալը գամել է ոտքերը. ով է նա և ինչով է հայտնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Գարիկ Մելքոնյանն ինքնավնասում է կատարել` գամելով ոտքերը:

Ըստ նույն լուրերի` դատապարտյալը հայտարարել է, որ իրեն գամերից չի ազատի, մինչև նախարար Դավիթ Հարությունյանի հետ չհանդիպի. ինքը նախարարի դիմելու հացեր ունի:

Նշենք, որ նույն դատապարտյալը 4 ամիս առաջ է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել «Արմավիր» ՔԿ հիմնարկ և այդ ընթացքում մի քանի անգամ ինքնասպանության փորձեր է կատարել:

Դատապարտվել է 4 տարվա ազատազրկման ինքնասպանության հասցնելու մեղադրանքով: Պատիժը կրում է արդեն 2 տարի և վստահեցնում է, թե իրեն մի հիմնարկից մյուսը տեղափոխել են ապօրինաբար և բռնի ուժով:

ՔԿՎ հանրային կապերի բաժնից ի պատասխան մեր հարցման տեղեկացրին, որ դատապարտյալն ինքնախեղում է կատարել` հերթական անգամ անօրինական պահանջներ ներկայացնելով:

Հիշեցնենք` դեռևս նախորդ տարվա հուլիսին ArmLur.amհայտնել էր, որ դատապարտյալ Արմեն Հակոբյանը երկու տեղ փորը բացել է, Գարիկ Մելքոնյանը ոտքերն է գամել գետնին` փորձելով ինքնասպանություն գործել, սակայն խցի մյուս դատապարտյալները կանխել են, իսկ ահա դատապարտյալ Արթուր Արշակյանն էլ թևերն է վնասել: ՔԿՀ-ից մեզ տեղեկություններ էին հասել, որ լարված իրավիճակը սկսվել է այն բանից հետո, երբ դատապարտյալնեի մոտից հայտնաբերել և վերցրել են հոգեմետ դեղեր (լիրիկա):




Լրահոս