Պատժից ազատվող դատապարտյալին կտրվի միանվագ դրամական օգնություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում սահմանվեց պատժից ազատվող դատապարտյալներին տրամադրվող սոցիալական աջակցության ձևը, ծավալն ու տրամադրելու կարգը, ինչպես նաև դատապարտյալին տրամադրվող միանվագ դրամական օգնության չափն ու տրամադրման կարգը:

Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել պատժից ազատվող դատապարտյալներին տրամադրվող սոցիալական աջակցության ձևը և ծավալը, մասնավորապես՝ տրամադրվող ծառայությունների տեսակները,  դատապարտյալին տրամադրվող միանվագ դրամական օգնության չափը սահմանել 100 հազար ՀՀ դրամ՝ ևս 50 հազար ՀՀ դրամով ավելացվելու հնարավորությամբ: Սահմանված 100.000 ՀՀ դրամին ևս 50.000 ՀՀ դրամ ավելացնելը պայմանավորված է լինելու միայն նախագծով նշված ցուցիչներով և լրացուցիչ հիմնավորվելու է յուրաքանչյուր դատապարտյալի դեպքում անհատապես:

Բացի այդ, հաշվի առնելով Օրենսգրքով սահմանված չափորոշիչները՝ հիմնարկի վարչակազմի պատճառաբանված որոշման հիման վրա կարող է տրամադրվել նաև միանվագ դրամական օգնություն, որի տրամադրման չափն ու կարգը սահմանում է Կառավարությունը:

Ն.Հ.




Լրահոս