«Նուբարաշեն» ՔԿՀ-ում խուզարկվել է երկարատև տեսակցության եկած քաղաքացուհին. հայտնաբերվել է թաքցված կասկածելի զանգված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 11-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության եկած քաղաքացուհուն:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը:

Արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել են հագուստում թաքցված լիրիկա և էքստազի տեսակի թմրամիջոցներին նմանվող 7 դեղահաբ:




Լրահոս